Սպորտ 3 տարի առաջ - 15:38 27-12-2022

Սպորտային-2022․ փետրվար

Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։

Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ պահերը։

Փետրվար

Կայացավ կանանց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Չեմպիոններ դարձան Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):

Պեկինում փետրվարի 4-ից 20-ը կայացան 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Հայաստանը ներկայացնում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, ինչպես նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:



Կայացավ նաև տղամարդկանց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Չեմպիոններ դարձան Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), իսկ գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Վարազդատ Լալայանը։



Փետրվարի 11-ին 93-ամյակը բոլորեց լեգենդար Ալբերտ Ազարյանը։

Կայացավ Հայաստանի մարմնամարզության առաջնությունը։ Արթուր Դավթյանը դարձավ Հայաստանի բազմամարտի չեմպիոն․ նա լավագույնն էր նաև ազատ վարժություններ ձևում։ Նժույգ-թափերի վարժության ոսկե մեդալակիրը Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն է, իսկ օղակներում լավագույնը Վահագն Դավթյանն է Կանանց պայքարում ազատ վարժությունում առաջին տեղում Մանե Պողոսյանն է, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն նաև աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղը։

Սպորտային-2022․ հունվար

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան