Սպորտ 3 տարի առաջ - 19:53 24-12-2022

6 տարի առաջ նա մարզում էր երեխաների, իսկ այժմ՝ Աշխարհի չեմպիոն․․․ Սկալոնիի փշոտ ճանապարհը

Արգենտինայի հավաքականն անհավանական ժամանակահատված է անցկացնում Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ։ 44-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ալբիսելեստեն» նախ նվաճեց Հարավային Ամերիկայի գավաթը, հաղթանակ տարավ Իտալիայի ընտրանու դեմ խաղում՝ Ֆինալիսիմայի հանդիպումը, այս տարի էլ հաղթական ուղու գագաթն է՝ Աշխարհի չեմպիոնություն։

Սկալոնին մարզչական մեծ փորձ չունի։ Նա 2015 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո միանգամից անցել է մարզչական աշխատանքի։

2016 թվականին դեռ մարզչական արտոնագիր չունեցող Սկալոնին աշխատանքի է անցել Մալյորկայում գտնվող քիչ հայտնի «Սոն Կալիու» մանկապատանեկան ֆուտբոլի թիմում։

«Նա ցանկանում էր աշխատել, որպեսզի արտոնագիր ստանա։ Զանգահարեց և ասաց, որ պատրաստ է ցանկացած թիմ գլխավորել, միայն թե լինի գլխավոր մարզիչ»,- հիշել է մանկապատանեկան թիմի տնօրենը։

Սակայն նորաթուխ մարզիչը երկար չմնաց այդտեղ և նույն թվականին «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Սկալոնիին ընդգրկեց իր մարզչական շտաբում։

2018 թվականին նա Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբում էր։ Նույն Սամպաոլիի տապալումից հետո Լիոնելը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրեց մնալ և աշխատել երիտասարդական հավաքականի հետ։

Հարկ է հիշել լուսահոգի Դիեգո Մարադոնայի խոսքերն՝ ուղղված Լիոնել Սկալոնիին․

«Նա լավ տղա է, սակայն նույնիսկ երթևեկությունը ղեկավարել չի կարող։ Ինչպե՞ս կարելի է հավաքականը վստահել Սկալոնիին, դուք խելագա՞ր եք․․․»։

Չնայած այս ամենին՝ Լիոնել Սկալոնին արեց անհնարինը՝ իր հավաքականին առաջնորդելով դեպի բաղձալի գավաթը․․․

Լիոնել Սկալոնիի հույզերը Աշխարհի չեմպիոն դառնալիս․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան