Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:52 07-07-2022

Նահանջ երգով և կարմիր վարդերով

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա: Եվ սա այն դեպքում, երբ նույն Ելփինում ընտրողները 383 ձայն տվել էին «Քաղաքացիական պայմանագրին», 57 ձայն՝ «Հայաստան» դաշինքին,10 ձայն էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքին:

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը համոզել էր,որ բոլորին խաղաղություն է բերելու, կայունություն, մարդիկ իրենց տղաներին չեն ուղարկելու Արցախը պաշտպանելու, Արցախը տալու ենք ու հանգիստ ապրենք: Հիմա Արցախը հանձնված է, Հայաստանի սահմաններին են հայորդիներ զոհվում, իսկ Նիկոլի հորջորջած խաղաղությունը չի գալիս:

Թուլացած, միտումնավոր հյուծած բանակ ու փլուզվող երկրում ո՞նց կարող է խաղաղություն լինել: Ադրբեջանը Թուրքիայի կողմից թևավորված անընդհատ նոր պահանջներ է դնում ՀՀ օրվա իշխանության առաջ, որն ասես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի կկուն լինի, ումից ամեն անգամ ձագերից մեկին են պահանջում: Հեքիաթներում գոնե բարին է հաղթում, իրական կյանքում, ցավոք, միայն ՔՊ-ականները:

Ազգային ժողովում նրանք սեփականացնում են ընդդիմության հասանելիք պաշտոնները, տնտեսության մեջ ձեռք են գցում բոլոր յուղոտ պատառներին ու տենդերներին: Ընդդիմադիր գործիչները սկսում են ընկրկել, համերաշխություն խախտել: Չկա նախկին «դիմադրական» էնտուզիազմը, մարտնչող լաոյից միայն երգն է մնացել: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին «Սյունյաց ողջույն» հղած գործիչներից մեկը, ում հետ Փաշինյանը հաշվեհարդար էր տեսել ու «փակել», հիմա նրա կնոջը կարմիր վարդերով է դիմավորում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում