Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:23 21-06-2022

Ինչու է մետրոն թույլ տվել Արզաքանցյանի կնոջ ֆոտոսեսիան. խոսնակի պարզաբանումը

Այսօր նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նալատիա Ռոտենբերգը, ֆեյսբուքյան իր էջում ֆոտոշարք է հրապարակել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում, որը ունի ռազմավարական օբյեկտի կարգավիճակ, և այնտեղ նկարահանումները արգելված են։

Oragir․news-ը կապ հաստատեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք արդեն թույլատրելի է մետրոյում նկարահանումներ իրականացնելը, ինչին Խաչատրյանը պատասխանեց․ «Ոչ։ Իսկ եթե Նատալիա Ռոտենբերգի ֆոտոների հետ կապված եք հարցնում, նա նախապես դիմել է և մետրոպոլիտենից նկարահանման համար թույլատրություն է ստացել։ Ստացել է լուսանկարահանման թույլտվություն, քանի որ ինքը ուզում էր իր լուսանկարչի հետ գալ և երկու-երեք նկար ունենալ։ Եթե նկարահանումը կոմերցիոն բնույթ չի կրում, ապա կարելի է նկարահանվել։ Եթե ցանկանում են նկարահանվել, դիմում են տնօրենին, ասում, թե ինչ նպատակով է դա օգտագործվելու։ Կան հատուկ վայրեր, որտեղ չի կարելի նկարահանում իրականացնել, դրա համար ամեն նկարահանման ժամանակ մեր մասնագետներից որևէ մեկը պարտադիր ներկա է գտնվում նկարահանման ընթացքում»։

Հարցին, թե կարելի է արդյոք հեղուկը ձեռքին մտնել մետրոպոլիտեն, հանել են մետրոյում տեղադրված արկղերը դրանք նետելու համար, Խաչատրյանը պատասխանեց․ «Դա արդեն շատ ենք ընդլայնվում, հեղուկ մտցնել կարելի է, դա օդանավակայանը չէ։ Ամառ է, դրսում 40 աստիճան տաքություն, բոլորի ձեռքին էլ ջուր կա։ Իսկ եթե նկարներում ֆրեշը նկատի ունեք, պետք չէ այդքան ընդլայնվել։ Իրականում մետրոպոլիտենից օգտվելու կանոնադրության մեջ չկա ամրագրված, որ հեղուկ անցկացնել չի կարելի։ Ուզում եմ նաև ավելացնել, որ երբ դիմումը ներկայացվել է, չի ներկայացվել քաղաքական կոնտեքստում, այնտեղ նշվել է, որ նա Հայաստանի մետրոպոլիտենում երբևէ չի եղել և ուզում է համեմատականներ անցկացնել Մոսկվայի մետրոպոլիտենի հետ, իսկ դիմումը ներկայացվել է միայն լուսանկարվելու համար։ Որպես սովորական քաղաքացի՝ «Բարեկամությունից» մտել է և իջել «Երիտասարդական» կայարանում»,-ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում