Մամուլ 4 տարի առաջ - 08:15 11-06-2022

Սյունիքի նախկին մարզպետի որդին մարզի դատախազ է դարձել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Կարո Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թ․ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը»:
Հիշեցնենք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին, վարչապետի որոշմամբ, ազատվեց մարզպետի տեղակալի պաշտոնից: Մենք դեռ ազատվելուց առաջ էինք գրում, որ նրա վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, սակայն փոխմարզպետը փրփրաբերան հերքում էր՝ թերեւս հույս ունենալով, որ իր ընկերը՝ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որն առայսօր իշխանության հետ ջերմ հարաբերությունները պահում է, կջրի իր գործը։ Ի դեպ, նախկին մարզպետի ավագ որդին՝ Մասիս Պողոսյանը, ապրիլից կատարում է Սյունիքի մարզի դատախազի պարտականությունները, քանի որ դատախազին տեղափոխել են Գեղարքունիքի մարզ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․