Ներքին 1 տարի առաջ - 19:06 15-11-2024

Հուշագիր է ստորագրվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև

Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։

Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։

Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի 7 համայնքներում իրականացնել 25 կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների կառուցում կամ բարելավում՝ 1,91 միլիոն եվրո նախատեսված բյուջեով։

Այս պահին Սիսիան (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։

Առաջիկայում նմանատիպ համակարգի տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, քննարկման և պլանավորման փուլում են համայնքների կողմից ներկայացված մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը։

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2 տարիների ընթացքում։

Իսկ ընդհանուր առմամբ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագիրը (R2D Սյունիք) հինգ տարում 11 մլն եվրո ներդրում է նախատեսում մարզում։

Այսօրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի անդամներ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած եվրոպական երկրներին ներդրումների համար, դիմեց համայնքների ղեկավարներին՝ խնդրելով հնարավորինս ակտիվ լինել ու միավորել ուժերը, որպեսզի արդյունավետ իրականացվեն նշված նախաձեռնության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերը, որովհետև դրանից է կախված լինելու ոչ միայն Սյունիքին ուղղված բյուջեի հետագա մեծացումը, այլև առաջին հերթին մարզի համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը։

«Շնորհակալություն արդեն մեկնարկած ծրագրի համար Ավստրիական զարգացման գործակալությանը, – ասաց Ռոբերտ Ղուկասյանը, – որը մեր լավագույն գործընկերներից է, և մենք ամեն ինչ կանենք, որ Սյունիքում իրականացվող ծրագրերի որակը համապատասխանի այն չափանիշներին, որ սահմանել են ՀՀ կառավարությունը և Եվրամիությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը