Ներքին 4 տարի առաջ - 15:16 20-05-2022

Մեր ժողովրդավարությունը բախվում է երկու խումբ խնդիրների. Փաշինյան

Ինչքան էլ մենք խոսենք մեր ժողովրդավարության մասին, պետք է արձանագրենք, որ մեր ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. «Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է՝ ժողովրդավարության օգտագործումն ընդդեմ ժողովրդավարության: Գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներն այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքներն օգտագործվում ենք ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը՝ ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Եվ իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահարվերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողովրդավարացումը բառիս բոլորիս հայտնի իմասներով՝ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականանության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա:

Այսօր մեր մեծագույն մարտահրավերներից մեկը, իհարկե, դատական համակարգն է, որի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են: Մենք համարում ենք, որ այդ քննադատությունն օբյետիվ է, արդարացված է, չնայած երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը գուցե նույնքան խորը գիտի, բայց միևնույն է, դա արդարացում չեն համարում, մյուս մասն այնքան էլ խորը չգիտի, և միևնույն է դա էլ արդարացում չեն համարում: Բայց մենք, իհարկե, վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պիտի հետևողական լինենք նաև այս առումով»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան