Ներքին 4 տարի առաջ - 19:49 18-05-2022

Վրաերթ Երևանում․ shamshyan.com

Վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: