Արտաքին 15 րոպե առաջ - 18:30 01-09-2026

ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի երկու բնակավայրերի՝ Նովոպավլովկայի և Չերվոնայա Կրինիցայի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Չերվոնայա Կրինիցան գրավել են «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։ Գյուղը գտնվում է Օրեխով քաղաքից դեպի հյուսիս-արևելք։

Նովոպավլովկան, որը գրավել են «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումները, գտնվում է Օրեխովից դեպի արևմուտք։