Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:02 30-04-2022

Սրանք դավաճա՞ն են, զոմբի՞, թե՞ մանկուրտ

Ալիևը հիմա էլ հայտարարում է, որ սահմանազատումն ու սամանագծումը պետք է իրականացվեն նախախորհրդային քարտեզներով կամ տարածքներով: Նաև հավելում է, որ Հայաստանը պետք է ընդունի, որ Սյունիքն ու Երևանը Ադրբեջանի տարածքն են: Ո՛չ դես, ո՛չ դեն․ Երևանը: Անհասկանալի է՝ ապուշն ասո՞ղն է, թե՞ լսողը: Այդ նույն ասողը շարունակում է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա:

Իսկ ամենաաննորմալն այն է, որ նույն միալարությամբ հայտարարում է, որ Հայաստանի բնակչությունն առաջիկայում չպետք է հասնի հինգ միլիոնի, ինչպես որ մեր երկիր կառավարությունն է ներկայացրել իր ծրագրում: Ստացվում է, որ Ալիևը վերահսկելու է հայ կանանց արգանդը, երեխա ունենա՞ն, թե՞ չունենան կամ քանի՞սն ունենան: Գուցե զանգահարեն Ալիևին և հարցնեն՝ հղիանա՞նք, թե՞ չհղիանանք: Առաջին հայացքից թվում է խելագարություն, զավեշտ, զառանցանք, բայց սա է թուրքի խաղաղությունը՝ հային կատարելապես հպատակեցնելը: Իսկ վաղն ասելու է, որ հայերը չպետք է սպիտակ հաց ուտեն կամ վարտիք հագնեն: Այդ ծաղրածուն հաղթանակի էյֆորիայի մեջ զառանցում է ամեն աննորմալ բան: Բայց հիմարն ասողը չէ, հիմարը լսող և լռողն է, որ նշանակում է համաձայնվել: Եվ այդ համաձայնությամբ ու հպատակությամբ էլ մեր իշխանավորները գնում են խաղաղության չգիտեմ ինչ կնքելու:

Այսքանը լսել, տեսնել, հասկանալուց հետո աշխարհում կգտնվի՞ մի ժողովուրդ, որ վեր չկենա և չքայլի՝ պահանջելով նմանների հեռացումը, ինչպես այսօր մեր ժողովուրդն է անում: Չորս կողմից ամեն ժամ լսում ենք սրանց բնորոշումները՝ դավաճան, թուրք: Բայց մի պահ մտածե՞լ ենք, որ գուցե սրանք զոմբի են, Այթմատովի հայտի բնորոշմամբ՝ մանկուրտնե՞ր: Անգամ խաշամն է ճռթճռթում, երբ ցախավելով ավլում են կամ տրորում: Սրանք տրորվում են անձայն, լուռումունջ, առանց ծպտուն հանելու: Սրանց ոնց ուզում, ավլում են, ուր ուզում, քշում են, հնազանդ, անտրտունջ, անէություն ու անողնաշար, պարզապես կակղամորթ: Ուղեղի, հոգու, ինքնության կատարյալ բացակայություն: Հավանաբար վերանայե՞նք մեր հայացքը, ոչ թե դավաճանության մեջ մեղադրենք, այլ ողբանք անէությունն ու անգոյությունը: Իվերջո, հասկանանք՝ սրանք ի՞նչ են:

Սրանք ամեն ինչ են, որ նշանակում է՝ ոչինչ են, պարզապես չկան, լինելու խաբկանք են ու տեսիլք, անապատի միրաժ: Որպեսզի չքանա միրաժը, պիտի աչքերդ փակես ու բացես: Մնում է՝ մեր աչքերը փակենք ու բացենք և չտեսնենք սրանց:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը