Միտք 4 տարի առաջ - 21:19 28-04-2022

Ուժասպառ ձիերին սպանում են…

Մերօրյա պատերազմները, որոնց ընդունված է հիբրիդային կոչել, առանձնանում են իրենց բազմաշերտությամբ, օգտակար գործողության գործակցի բարձր ցուցանիշով, փոքրաթիվ ու մոբիլ ուժերով ցանկալի արդյունքի հասնելու անվիճարկելի առավելությամբ: Հիբրիդային պատերազմում օգտագործվում է ձեռքի տակ եղած գրեթե ամեն ինչ: Մարդկային ու նյութատեխնիկական միջոցները, տեղեկատվական ողջ արսենալը, այսպես կոչված «հինգերորդ շարասյան»՝ ազդեցության գործակալների առկա ներուժը: Եթե հնում պատերազմի հաղթական ելքին քանակական առավելությունն էր մեծապես նպաստում, ապա այժմ արագ ու նպատակային, կետային ճշգրտությամբ գործող փոքրաթիվ զորամիավորումներն են ապահովում վերջնական հաջողությունը:

Այլ կերպ՝ հիբրիդային պատերազմի հիմքում ճապոնական կետաբուժության՝ ոսկերչական ճշգրտություն պահանջող շիացուի սկզբունքն է ընկած: Հիբրիդային որակված պատերազմում անասելի մեծ է ազդեցության գործակալների նշանակությունն ու դերակատարությունը: Վերջիններս իրենցից ու իրենց ազգակիցներից առավել իրենց տերերին են սիրում: Լինելով Պապից ավելի կաթոլիկ՝ նրանք գործում են տերերի կողմից իջեցված պատվերին ու ժամանակացույցին համապատասխան, «կենտրոնի» կոնկրետ ցուցումով ու հրահանգավորմամբ: Նրանք իրենց համարում են իրենց տերերի «հալալ» հոգեզավակն ու բնական դաշնակիցը:

Վերջիններիս անձնուրացությունը հանուն իրենց տերերի, ինձ հիշեցրեց գրող Արկադի Դավիդովիչի՝ «Կեսա՛ր, հրամայի՛ր, և ես Բրուտոս կդառնամ… » որքան զավեշտալի, նույնքան էլ դառնացնող արտահայտությունը: Իսկ բրուտոսների պակաս Հայաստանում երբևէ չի եղել, ինչպես հիշում եք…Նրանք գործում են ազգի անունից՝ ի նպաստ ուրիշների: Թեպետ, այդ ուրիշները ձեզ համար են ուրիշ, իսկ նրանց համար հարազատ հորից էլ լավն են: Հինգերորդ շարասյան ներկայացուցիչները յուրաքանչյուր ընդունած կալորիայի դիմաց փորձում են բազում «մանրիկ» ծառայություններ մատուցել իրենց սնուցողներին: Տերերը, սակայն, նման գործելաոճն անընդունելի են համարում: Փորձելով փոքր-ինչ մեղմել վերջիններիս «տքնանքը»՝ նրանք փորձում են չեզոքացնել այդ շիրան ու փոքրիշատե ազդեցության գործակալների գործելաոճին բնականություն հաղորդել: Նրանք վերջիններիս բացատրում են, որ «սրբադասվելու համար ամենևին էլ պարտադիր չէ հրեշտակ լինելը…»: Որ յուրայինների շրջանում ոչ թե օտար, այլ հենց յուրային ընկալվելու անհրաժեշտությունն է իրենց առավել հարկավոր:

Ազդեցության գործակալներին, սակայն, միամիտ չկարծեք: Նրանք տերերի մոտ ծառա են դարձել՝ «յուրայինների» գլխին տեր կարգվելու համար: Իսկ այդ բաղձալի նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրականություն չդնելը նրանց «սուրբ պարտականությունն» է… «Մտերմիկ» շրջանակներում նրանք բարձրաձայնում են իրենց դավանած՝ «Ով էշ՝ մենք փալան» կրեդոյի մասին… Նրանց համար ամենևին էլ էական չէ, թե իրենց ջանքերով սրվող ներքաղաքական իրավիճակը ինչ ցնցումների կհանգեցնի, այդ շիլաշփոթից ով ինչ կշահի, Հայաստանը գուբերնիա, թե վիլայեթ կդառնա…Նրանց համար դա էական չէ, կարևորը իրենք են ու իրենց շպրտվող մշտական «կորմը»…Նրանք շարունակում են ակտիվություն դրսևորել, քանի որ լսել են, գիտեն, որ ուժասպառ ձիերին…տերերը սպանում են…

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում