Ավելին 4 տարի առաջ - 19:07 29-01-2022

Գաստրոէնտերոլոգն նշել է այն մթերքները, որոնք «սպանում են լյարդը» ամենօրյա օգտագործման դեպքում

Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զիննատուլինը Instagram-ում անդրադարձել է յուղոտ սննդի, խմորեղենի և ալկոհոլի վնասակարությանը լյարդի համար։

«Լյարդը չի սիրում, եթե օրեցօր, անընդհատ և միշտ սնվում է խոզի ճարպով և յուղոտ մսով, մարգարինով և մայոնեզով, ապխտած և տապակած միսով, թարմ թարմ խմորեղենով, հրուշակեղենով քաղցրավենիքներով, գազավորված ըմպելիքներով, արագ սննդով և ալկոհոլով»,- նշել է բժիշկը։

Խոզի ճարպը և յուղոտ միսը մարսելու համար պահանջում են շատ մաղձ, ինչի պատճառով տուժում են այն սինթեզող հեպատոցիտները։ Այս բջիջները վնասվում են նաև ածխաջրերից, որոնք առկա են խմորեղենի, քաղցրավենիքի և սոդայի մեջ: Մարգարինը և մայոնեզը պարունակում են արհեստական ​​ճարպեր, որոնք խաթարում են լյարդի աշխատանքը։ Իսկ արագ սնունդը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր ու համեմունքներ։

Ալկոհոլը, նշել է Զինաթուլինը, առանձին բացատրություններ չի պահանջում։

«Լյարդն առայժմ լուռ դիմանում է բոլոր դժբախտություններին։ Եվ հետո - վերջ, գալիս է հիվանդության այն սահմանը, որը բուժում է պահանջում: Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է լյարդի հիվանդություններից։ Մինչդեռ չհիվանդանալու համար բավական է սահմանափակել լյարդի համար վնասակար մթերքների քանակը»,- ​​նշել է գաստրոէնտերոլոգը։

Ավելի վաղ դիետոլոգ Սվետլանա Ֆուսն ասել էր, որ հոդերի հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը թերսնումն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում