Մամուլ 4 տարի առաջ - 08:34 16-04-2022

Հրաչյա Ռոստոմյանը վերադառնում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։ ՊՆ-ն էլ սիրով ընդունել է նվերը, եւ երեկ որոշումը հաստատվեց կառավարության նիստում։ Հրաչյա Ռոստոմյանը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է, թեպետ ԲՀԿ անդամ չէ։ Նա ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, մտադիր է նոր կուսակցություն հիմնել։

Մեզ պատմեցին, որ արդեն թիմ է հավաքագրում, փորձում է նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Նա իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ խորհրդավոր մակագրությամբ․ «Վերադարձ»։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ։ «Էս պահի դրությամբ տենց բան չկա, ո՞վ ա տենց բան ասել»,- կեսբերան հերքեց Ռոստոմյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում