Մամուլ 4 տարի առաջ - 09:39 30-12-2021

Արա Այվազյանը վերադառնում է․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած եւ «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։

Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ։ Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։ Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, ասաց․ «Եթե որեւէ բան լինի, կիմանաք»։

Նշեց, որ բանկային համակարգի հետ ինքն առնչություններ չունի։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը, Այվազյանը դարձյալ դիվանագիտական պատասխան տվեց՝ միայն կրկնեց, որ ինքը, այո, պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Նախկին տեղակալների մասով էլ ասաց՝ իրենց հարցրեք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այս համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում