Ներքին 1 տարի առաջ - 17:09 08-08-2025

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը քաղբանտարկյալներ են. այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ. Դանիելյան

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը քաղբանտարկյալներ են։ Հայրենիքին որդիներ տված, պայքարող, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԴՅ անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, կազատազրկվի 1.5 տարի ժամկետով։

Հերոսի հայրը կհայտնվի անազատության մեջ՝ Ռոման Բաղդասարյանի վրա խմելու ջուր լցնելու համար։ Սա աննախադեպ է դատական համակարգի ողջ պատմության մեջ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ադրբեջանասեր բլոգեր Ռոման Բաղդասարյանը ողջ օրը ներազգային թշնամանք է քարոզում և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։

Կամ լեզու, ականջ կտրող, քաղաքացու վրա թքող այս իշխանության անդամներին արտոնված է անել ամեն ինչ, իսկ ակնհայտորեն հանցակազմ չպարունակող այս արարքի դեպքում հերոսի հորը տանում են ազատազրկման։

Ակնհայտ է, որ բռնապետական ռեժիմի համար անհանդուրժելի են բոլոր այն անձինք, որոնք չեն համակերպվում Արցախի կորստի, նորանոր զիջումների հետ։

Եռաբլուրում մեր նահատակ հերոսների ծնողներին բռնության ենթարկելու հրաման տվող այս խմբակը չունի որևէ կարմիր գիծ, որևէ սրբություն։

Հիշեցնեմ, որ 2 ամսով կալանավորվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, մեր ընկերը, ազնվագույն հայը։ Ինչպես մյուսների, այնպես էլ Արայի դեպքում գործ ունենք շինծու մեղադրանքի հետ։ Արա Ռոստոմյանը ճաղերի ետևում է Սրբազան պայքարին աջակցելու համար։

Օրեր անց՝ օգոստոսի 17-ին՝ Մխիթարի ծննդյան օրը, Գարիկ Գալեյանն իր կնոջ և մանկահասակ որդու հետ պետք է այցելեր Եռաբլուր․․․

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը քաղբանտարկյալներ են։ Հայրենիքին որդիներ տված, պայքարող, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ»,- նշել է Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը