Ներքին 4 տարի առաջ - 13:40 15-03-2022

Այդ հարցը տվեք ՀՀ վարչապետին, թե ինքն ի՞նչ է արել․ Արա Աբրահամյան


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է, որ Արցախում հումանիտար աղետ է, կարո՞ղ է ինչ-որ բանով օգնե, ասաց, որ այդ հարցերը պետք է վարչապետ Փաշինյանին ուղղել, թե նա ի՞նչ է անում։

« Չկա մի մարդ, որն ապրում է սփյուռքում ու տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում Արցախում։ Հավատացեք, մանրամասնորեն գիտեմ, թե երբ են պայթեցրել գազամուղը, երբ են մի քանի անգամ պայթեցրել էլեկտրակայանները։ Տեղյակ եմ, թե ինչ խնդիրներ կան ռուսական զորքերի հետ, որ այս ցրտին գազ չունի ժողովուրդը։ Շատ տեղյակ եմ։ Գիտեք՝ խնդիրն այն չէ, թե ես ինչ եմ արել, ես կարող եմ ինչ-որ բան անել, որը կարող է և ստացվել, բայց դա շատ քիչ է։ Եթե մենք չկան համակարգի մեջ, սիստեմային մոտեցում չկա, ոչ մի արդյունավետ բան չի լինի։ Այդ հարցը տվեք ՀՀ վարչապետին, թե ինքն ի՞նչ է արել։ Ինքը Եվրոպայում էր, տարբեր տեղեր հանդիպումների մեջ էր, ես հետևեցի, այնպիսի տպավորություն է, որ դե ի՞նչ է եղել, մենք փորձում ենք ինչ-որ մի բան անել։ Խնդիրը մենք են, մեզնից բացի ոչ ոք մեղավոր չէ։ Հետո ասում են, թե չօգնեցին, իսկ դուք ի՞նչ եք արել, ի՞նչ պայման ենք ստեղծել, որ ձեզ օգնեն»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հետևում է Հայաստանի ղեկավարի և պաշտոնյաների պաշտոնական հանդիպումներին և զարմանում, թե ինչ հարցեր են առաջ քաշվում․

« Ես հետևում եմ բոլոր այդ հանդիպումների, բայց չհասկացա, թե ո՞նց է, որ այդ հարցերը չեն դրվում, որ իրենց սիրտը չի ցավում։ Ցեղասպանությունն ընդհանրապես է մոռացվել, Արցախը թողել են մի կողմ՝ չգիտեմ, թե ում համար կամ ինչ հարցեր են առաջ քաշում։ Ադրբեջանն իր համար 5 հարց է տալիս, ես այդպես էլ չկարողացա գտնել, թե մենք ինչ ենք ուզում։ Այսօրվա իշխանության օրոք կործանվեց սփյուռքը, դա ես ցավով եմ ասում։ Ես չեմ կարող չգալ, չօգնել, որովհետև ժողովուրդը մեղավոր չէ, որ այսպիսի իշխանություն ունի»,- ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում