Ներքին 4 տարի առաջ - 14:12 13-06-2022

«Այ հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛». Արեգնազ Մանուկյան

Ընդդիմադիր-հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանության ու բիզնեսի սերտաճումից, իշխանավորների հաջողակ բիզնեսից, պադավատապետությունից, Սաշիկի 50 տոկոս փայերից, օլիգարխների պատգամավոր դառնալուց, բանակում մայկա-տռուսիկների թալանից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Այ հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛»:

Նա նաեւ նշել է. «Նա աղի արտասուք էր քամում հնդկական ու մեքսիկական սերիալների սիրահարներից՝ նրանց համոզելով, որ վատ են ապրում, քանզի Սաշիկը 50/50 է անում, մականունավորները մտնում են խորհրդարան, իշխանավորները պադավատներով են ման գալիս, պաշտոնյաների բարեկամները այս կամ այն տեղ տնօրեններ են նշանակվում որպես «կռիշ», բանակից «մայկա, տռուսիկը» գողացվում է։

Վարչապետի աթոռը զավթելուց հետո Նիկոլը մոտ 1 միլիոն դոլար է ծախսել՝ հանուն իր ու իր ընտանիքի անդամների պադավատային ավտոպարկը թարմացնելու։ Իր շրջապատը վերածվել է հաջողակ բիզնեսմենների․ թալանում են աննախադեպ չափերի։

Մականունավոր կարկառուն օլիգարխները «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով դարձել են պատգամավորներ, բանակում «մայկա, տռուսիկի» թիվ մեկ պատասխանատուն՝ նույնպես։

Սաշիկի 50 տոկոսի թեմայով գեթ մեկ գործ չի հայտնաբերվել։ Փոխարենը հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբայրը 2018-ի իշխանափոխությունից հետո Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան ու դարձել միանգամից 4 ընկերությունների տնօրեն։

Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թալանչի, ագահ, սուտասան, երեսպաշտ, կեղծավոր։ Դե հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛։

Հ․Գ․ Ստի ու կեղծիքի հերթական դրսևորում էր Նիկոլի այցի կազմակերպումը Արարատի մարզ։ Ոստիկանական հոծ շարքերի հետևում թաքնվողը, մի քանի մետր տեղաշարժը մի քանի հազար ոստիկանով ապահովողն ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին ուզում էր ցույց տալ, թե, իբր, դուխով է, ժողովուրդն իր հետ է, ինքն ազատ շփվում է ժողովրդի հետ։ Բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ հերոս Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելու պես մի բան»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին