Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:40 26-08-2023

Արցախից հարց մի’ տվեք, այգիներից, մանկապարտեզներից տվեք. Ավինյան

Երբ երևանցիները մեզ ասում են, թե ինչ պետք է անենք այգիներում, բակերում, մանկապարտեզներում, սա լավագույն օրինակներից մեկն է. Հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանն այսօր հիմնանորոգված է։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Զրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի վերաբերյալ, համաձա՞յն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Ավինյանը նախ թիմակիցներին հորդորեց չմտնել թեմայի մեջ, ապա պատասխանեց․

«Երևանի ավագանու ընտրություններն են, ժողովուրդ ջան։ Երևան քաղաքի հետ կապված, մանկապարտեզների հետ կապված, այգիների հետ կապված․․․ կարող ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ կապված էլ քննարկում ունենալ, բայց սա այս ընտրությունների մասին է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր