Ներքին 4 տարի առաջ - 00:02 13-03-2022

ԱՀ ԱԱԾ-ն ուսումնասիրում է պաշտոնյաների ընտանիքների՝ Արցախից հեռանալու մասին լուրերը

Արցախի ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից ընտանիքները Արցախից տեղափոխելու մասին հայտարարությունների՝ իրականության համապատասխանությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

«Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։

Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում