Մամուլ 2 տարի առաջ - 08:42 10-10-2023

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կրկին վերադառնում է Գորիս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 2 հազար անձ ժամանակավոր կացարան է ստացել Գորիսում, չնայած հաշվառումը դեռեւս շարունակվում է։ Առաջին օրերին որոշ ընտանիքներ՝ Սյունիքի սահմանամերձ լինելու պատճառով, լքել էին մարզը, հիմա նրանց մի մասը կրկին վերադառնում է Գորիս։ Սակայն մարզում շատերին տեղավորելու հնարավորություն չունեն, քանի որ Գորիսի բնակֆոնդը 2020-ի պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է, եւ նոր տեղահանվածներին՝ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չի լինի հիմնական կացարաններով ապահովել։

Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, եւ որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն։

Հատկապես ծանր է թոշակառուների վիճակը՝ պետության տրամադրած 40 հազարական դրամներով անգամ բնակարան վարձել չեն կարող, ուր մնաց՝ ապրել, իսկ առջեւում ձմեռ է։ Մեր աղբյուրի կարծիքով, նման սոցիալական խմբերին պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։