Ներքին 4 տարի առաջ - 22:17 11-03-2022

ԱՆ-ն հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն

Առողջապահության նախարարությունը հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն, որում ներկայացված է առօրյայում օգտագործվող այն մթերքների ցանկը, որոնք իրեց մեջ «թաքնված» աղ են պարունակում։ Տեղեկատվական լուսանկարում շեշտված է, որ ՀՀ բնակչությունը 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը սննդակարգում։

Հիշեցնենք, որ ԱՆ-ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը քննարկվել է սոցցանցերում և քննադատության արժանացել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ այն հանրային քննարկման լավ առիթ է դարձել։

Նշենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30.000 դրամի չափով: Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի Կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովին:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում