Արտաքին 4 տարի առաջ - 22:34 10-03-2022

Ռուսաստանի հարավում ապրանքների վաճառքի սահմանափակում է մտցվել

Սոցիալական ցանցերում և մեսենջերում Ռոստովի, Կրասնոդարի և Վոլգոգրադի բնակիչները հրապարակում են սուպերմարկետների դատարկ դարակների լուսանկարները. գնորդները գնում են շաքար, աղ, արևածաղկի ձեթ, հնդկաձավար և այլ ապրանքներ, որոնց պահպանման ժամկետը երկար է:

Ռոստովի մարզում, ըստ տեղական ԶԼՄ-ների, միանգամից մի քանի մանրածախ ցանցեր սահմանափակել են շաքարավազի վաճառքը՝ մեկ անձին ոչ ավելի, քան տասը կիլոգրամ:

Ռոստովի «Հասարակական նախաձեռնությունների միություն» ՀԿ նախագահ Տատյանա Կրաշեննիկովան Kavkaz.Realii-ին ասել է, որ իշխանությունները թերանում են տեղեկատվական քաղաքականության հարցում՝ չկարողանալով բացատրել բնակչությանը, որ զանգվածային խուճապն ավելի բացասական հետևանքներ կարող է ունենալ:

Նա նշել է, որ Ռոստովի մարզում բավականաչափ ճակնդեղ է աճեցվում, կան շաքարի գործարաններ, ուստի ռոստովցիները շաքարավազի պակասի համար անհանգստանալու կարիք չունեն։

«Ռոսստատի» պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտի 4-ի դրությամբ, նախորդ տարվա վերջի համեմատ, Կրասնոդարի երկրամասում ամենաշատը թանկացել են կաղամբը (15%), գազարը (9%), հնդկաձավարը (6%) և շաքարը (5%): Հարևան Ադիգեայում գների առավելագույն աճ է գրանցվել կաղամբի (24%), գազարի (13%), կարագի, սոխի և հացի (8-ական տոկոս), ինչպես նաև շաքարավազի (գրեթե 5%) համար։

Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսանդր Սաֆրոնովը Kavkaz.Realii-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ մարդկանց խուճապից զերծ պահելու համար պետք է խանութների դարակները միշտ լիքը պահել, որպեսզի նրանք համոզվեն՝ ապրանքների պակաս չկա:

Նա խոստովանել է, որ ինքն անձամբ սուպերմարկետներում դատարկ դարակներ չի տեսել՝ միաժամանակ նշելով կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրները, որոնք դոլարի փոխարժեքի կտրուկ աճի և իրավիճակի անորոշության պատճառով այլևս չեն վաճառվում հին գներով։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը