Արտաքին 4 տարի առաջ - 11:58 10-03-2022

Մարդիկ ջուր ունենալու համար հալեցնում են ձյունը. Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևից հարցազրույց է տվել BBC-ին՝ վերադառնալով երկրի մայրաքաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Իրպին քաղաքի խաղաղ բնակիչների տարհանումից հետո։

Նա խոսել է Իրպինում տիրող մարդասիրական աղետալի ճգնաժամի մասին։ Պորոշենկոն ասել է, որ մարդիկ ջուր ստանալու համար հալեցնում են ձյունը, և որ քաղաքը զրկված է էլեկտրականությունից, ջեռուցումից, չկա սնունդ և դեղորայք:

Հարցին, հավատում է արդյոք, որ Կրեմլը կպահպանի հրադադարի ռեժիմը առանցքային քաղաքներում և բաց կպահի մարդասիրական միջանցքները, Պորոշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ շփման շատ բացասական փորձ ունի և զգուշացրել է աշխարհին, որ չվստահեն Ռուսաստանի նախագահին։

Պորոշենկոն պնդում է, որ անհրաժեշտ է Ուկրաինայի օդային տարածքը փակել գոնե ատոմակայանների հատվածում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը