Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:22 09-02-2022

«Զուլալի» հայկական ֆիլմն ընդգրկվել է «Նիկա» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը պատմում է դաժան ճակատագրի, ցավի ու սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում: Հերոսները խոսում են տեղի բարբառով։

Կինոնկարում նկարահանվել են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը, Արտյոմ Մելիքյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:

«Զուլալին» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ