Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 17:56 28-01-2022

Լուլուն և Արարատ Միրզոյանը ճիշտ են, մենք ենք խաբված

Բանակը կազմաքանդածներն այսօր նշում են Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ «Կլուբնիկով» զինվոր կերակրողները, որոնք բանակը իջեցրել են «մայկա-տռուսիկի» մակարդակի, այսօր Լուլուներով, ժպիտը դեմքներին այցելել էին Եռաբլուր, որպեսզի «հարգանքի տուրք մատուցեին» զոհերի հիշատակին։

Այսինքն՝ ողջերը գնացել էին իրենց իսկ զոհերի մոտ, որ ասեն՝ ապրեք, տղերք, որ դուք զոհվեցիք, որպեսզի մենք ապրենք։ Լուլուի՝ տղերքի շիրիմների մոտ կանգնած քրքիջն էլ դրա վկայությունն էր։ Արարատ Միրզոյանն էլ Եռաբլուրի հազարավոր դրոշակների մոտ խոսում է դասեր քաղելուց և կոչ անում մի կողմ դնել «էդ հեքիաթները»՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

«Բավական է ապրել խաբկանքի մեջ»,- ասում է Միրզոյանը։ Սա ասում է մարդ, որը, միաժամանակ լինելով Լուլուի թիմակիցը, խոսում է խաբկանքից։ Ինքը Եռաբլուր էր եկել՝ խաբելու այնտեղ պառկած զինվորներին, որ իրենք դավաճանության և դավադրության արդյունքում չեն հայտնվել այդտեղ՝ շիրմաքարերի տակ, այլ 30 տարվա թույլ տված սխալների, թալանի, կոռուպցիայի ու «կլուբնիկի» բացակայության։

Իշխանական էլիտայի ներկայացուցիցչները հերթով ամեն մեկը մի այդպիսի միտք էին արտահայտում, որտեղ ոչ մի բառ չկար իրենց մեղքերի, իրենց սխալների գիտակցման մասին։ Եռաբլուրը մի վայր է, որտեղ գիշատիչն ամեն անգամ հանդիպում է իր զոհին ու ներքին հրճվանքով նայում նրանց սառը շիրիմներին, մտքում գոհունակություն հայտնելով ինքն իրենից, որ կարողացել է նրանց այնպես հոշոտել, որ միայն ոսկորներն են մնացել։

Եռաբլուրում իշխանականների խրախճանքին զուգահեռ՝ այսօր բանակի օրն էին նշում նաև ընդդիմադիրները։ Նրանք էլ մեքենաներով ուղևորվել էին դիրքեր՝ այցելելու այս իշխանությունների կենդանի «զոհերի» հետ՝ մեր երկրի սահմանները պահող զինվորների հետ։ Գնացել էին՝ ասելու, որ նրանք չեն պարտվել, նրանց տարել են պարտության։

Ընդդիմությունը շատ լավ գիտակցում է, որ այսօր չի կարող երաշխավորված գոտեպնդել հայ զինվորին, որովհետև ինքը չէ մեր հայ զինվորի անվտանգության երաշխավորը, որովհետև հայ զինվորն էլ մեր երկրի անվտանգության երաշախավորը չէ այլևս։ Այստեղ՝ Եռաբլուրում բերանները բաց հրճվողները հայ զինվորին վաղուց զրկել են անվտանգության երաշխավորի ֆունկցիայից։

Հանուն մեր բոլորի անվտանգության հայ զինվորի թափած արյունը պղծողները չեն կարող թույլ տալ, որ այդ զինվորը պաշտպանի մեր հայրենիքի սահամանները, ապահովի մեր անվտանգությունը։ Դրա համար, այս իմաստով Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում՝ մենք պետք է դադարենք ապրել խաբկանքի մեջ, այսինքն՝ մենք պետք է մեզ չխաբենք ու չհամոզենք, թե մեր սահմանները պաշտպանված են, որովհետև այնտեղ կանգնած է հայ զինվորը, այնտեղ է հայոց բանակը։

Ուստի այսօր բոլորս զբաղված ենք ինքնախաբեությամբ՝ ընդդիմությունը, իշխանությունը, որ փորձում է տեսախցիկների առջև մտահոգ երևալ, հասարակությունը, որ հավատում է կա՛մ իշխանությանը, կա՛մ ընդդիմությանը, որը ինքն իրեն անգամ չի հավատում։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին