Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:28 18-11-2021

Արթուր Ղազինյանին հետաքրքիր չէ իր՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրվելը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որն այսօր բուռն քննարկման թեմա դարձավ։ Այն առնչվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին: Ընդդիմադիր Արթուր Ղազինյանը հիշեցնենք, արդեն հոբելյանական 12-րդ անգամն է՝ չի ընտրվում ընդդիմության համար նախատեսված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, բայց «Հայաստան» խմբակցությունն էլ իր հերթին այլ թեկնածու չի առաջադրում: Իշխանական խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը փակուղուց ելքը գտել է և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն առաջարկում է լրացնել նոր հոդվածով՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»: Օրինագծի հիմնավորման մեջ պատգամավորը նկատել է, որ եթե օրենքը կարգավորում է հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը, ապա փոխնախագահի պարագայում օրենքում բաց կա: Oragir.news-ն առանձնացրեց օրենքից մի հատված, որտեղ մասնավորապես նշված է, որ գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չունեք կարգավորում, որում հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: Այս մասով օրենքն ունի իսկապես ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, որին հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում, ինչն էլ դարձել է քաննարկման, երբեմն՝ ծաղրի թեմա։ Իր խոսքում ԱԺ նիստի ժամանակ Գաբրիելյանը նշել է, որ այս բացը չկարգավորելու հետևանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին և ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Ի վերջո ի՞նչ է ակնկալում քպ-ական պատգամավորը, մի՞թե փոփոխության արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը բնականոն ընթացք կունենա։ Oragir.news-ը կապ հաստատեց պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ, , որին անմիջապես առնչվում է այս նախագիծը,ով իր խոսքում ասաց. «Գիտեք, ես իսկապես շատ անլուրջ եմ որակում այս թեման։ Հիմա այն ամենն ինչ կատարվում է մեր երկում դա ավելի լուրջ է, քան սա։ Ես այլևս չեմ մեկնաբանելու այս թեման, խնդիրն իսկապես իրենցն է, ես որևէ խնդիր չունեմ, թող իրենք լուծեն այս հարցը և եթե ուզում եք իմանալ, ինձ բացարձակ այս հարցը չի հետաքրքրում»- ասաց Ղազինյանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը