Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:53 29-10-2026

Սադրանք է․ թշնամու արած գործ․ Անդրանիկի թանգարանի տնօրենը հերքում է փակման և վաճառքի լուրերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին օրերին հայկական սոցիալական մեդիատիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել մի գրառում, ըստ որի՝ Երևանում փակվել է Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը։ Տարածվող լուրերում նշվում էր, թե իբր թանգարանի շենքը ճնշումների ներքո վաճառքի է հանվել ավելի քան 930 000 դոլարով, իսկ բացառիկ ցուցանմուշները հայտնվել են վաճառվելու կամ տարբեր վայրերում ցրվելու վտանգի տակ։ Այս տեղեկատվությունը հանրության շրջանում մտահոգությունների և սուր քննադատությունների ալիք էր բարձրացրել։

Oragir.News-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց թանգարանի ներկայիս տնօրեն Ժորժետա Առաքելյանի հետ։ Վերջինս կատեգորիկ հերքեց շրջանառվող բոլոր լուրերը՝ դրանք որակելով որպես նպատակաուղղված սադրանք։

«Սիրելիս, ոչ մի բանը հավաստի չի, ամեն ինչը սադրանք է։ Սա կազմակերպված բան է, չգիտենք նպատակը։ Մենք փնտրում ենք լրագրողին, թե ով է գրել, և պատրաստվում ենք հերքում գրել ու դատի տալ նրան։ Այդ պրոցեսի մեջ ենք հիմա»,-նշեց թանգարանի տնօրենը։ Ըստ տնօրենի՝ թանգարանն այսօր էլ շարունակում է իր առօրյա աշխատանքը և պատրաստ է ընդունել այցելուներին․ «Թանգարանը բնականոն աշխատում է իր ժամերով, իր ամեն ինչով։ Մենք ունենում ենք շնորհանդեսներ, ցուցադրություններ, ամեն ինչ նորմալ է։

Տարածքում առկա են Անդրանիկի բոլոր զինակիցների կիսանդրիները։ Մենք արդեն 20 տարի է՝ աշխատում ենք և աշխատել ենք անվճար»։ Անդրադառնալով համացանցում հրապարակված կոնկրետ թվերին (950 000 դոլար վաճառքի գին) և ցուցանմուշների հնարավոր վաճառքին, Ժորժետա Առաքելյանը շեշտեց․ «Ո՛չ, այդպիսի բան չկա, սուտ է, լրիվ սադրանք է։ Իրենք իրենց որոշել են, իրենք իրենց գրել են։

Ոչ մի փաստ չի համապատասխանում իրականությանը, ինչը շատ տարօրինակ է։ Կոպիտ ասած՝ թշնամու արած գործ է։ Այնպես որ, հանգիստ եղեք»։ Թանգարանի տնօրինությունը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու սուտ լուրեր տարածողներին իրավական դաշտում պատասխանատվության կանչելու հարցում, իսկ հերոսների հիշատակը հավերժացնող կառույցն ու դրա հարուստ հավաքածուն շարունակելու են մնալ անձեռնմխելի և հասանելի հանրության համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան