Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:56 17-11-2021

Բրազիլիայում ցուլն սպանդանոցից ջրաշխարհ է փախել (տեսանյութ)

Բրազիլիայում ցուլը, որին պետք է ուղարկեին մորթելու, ֆերմայից փախել է մոտակա ջրաշխարհը և ատրակցիոն է «նստել»։ Կենդանու արկածների մասին պատմել է G1 լրատվական պորտալը։

Նովա Գրանադա մունիցիպալիտետի ֆերմայի սեփականատեր Կառլոս Միգել Սերանտեն պատրաստվում էր սպանդանոց տանել երկու տարեկան ցլին, սակայն նա փախել է արոտավայրից։

Կենդանին գնացել է մոտակա ջրաշխարհը և «որոշել նստել» ջրային բլուրների վրա։

Փախած ցլի արկածները ֆիքսել է տեսախցիկը. սկզբում նա բարձրացել է աստիճաններով և հայտնվել բլրակի վրա, իսկ հետո կամաց-կամաց սկսել է ցած սահել՝ մնալով լողավազանի կես ճանապարհին:

Դուրս գալու համար նրան օգնել են այգու աշխատակիցները։ Նշվում է, որ ցուլը չի ​​տուժել և անվնաս վերադարձվել է տիրոջը։

Դեպքից հետո կենդանին դարձել է տեղի աստղը, իսկ Սերանտեն որոշել է չսպանել նրան։ Նա ցուլին անվանել է Տոբոգա (պորտուգալերեն բլրակ) և դարձրել ընտանի կենդանի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին