Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:30 17-11-2021

Չինացի գիտնականները պարզել են, որ թեյն ու սուրճը նվազեցնում են կաթվածի հավանականությունը

Թեյի և սուրճի կանոնավոր օգտագործումը կանխարգելիչ ազդեցություն ունի կաթվածի և տարիքային տկարամտության դեմ: Այս եզրակացությանն են եկել Չինաստանի Տյանցզինի բժշկական համալսարանի գիտնականները, գրում է PLOS Medicine ամսագիրը:

Չինացի հետազոտողների խումբը՝ Յուան Չժանի գլխավորությամբ, ուսումնասիրել է 365682 մարդու՝ Մեծ Բրիտանիայի կենսաբանական բանկից: Նրանք բոլորը 2006-ից 2010 թվականներին եղել են 50-ից 74 տարեկան: Այնուհետև գիտնականները տվյալները համեմատել են 2020 թվականին նույն մարդկանց առողջության ցուցանիշների հետ։ 5079 մասնակից տառապել է ծերունական դեմենցիայով, 10 053 մարդ անամնեզում կաթված է ունեցել։

Հետազոտողներն այնուհետև համեմատել են թեյի և սուրճի օգտագործումը կաթվածի կամ տկարամտության ռիսկի հետ և պարզել, որ նույնիսկ օրական մեկ բաժակ թեյը կամ սուրճը նվազեցնում է այս հիվանդությունների զարգացման ռիսկը: Բայց, ավելի լավ է օրական 2-3 բաժակ սուրճ և 2-3 բաժակ թեյ խմել: Այդ դեպքում կաթվածի ռիսկը կրճատվում է 32%-ով, իսկ ծերունական տկարամտությունը՝ 28%-ով։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին