Ներքին 4 տարի առաջ - 13:52 12-11-2021

Երևանի քաղաքապետը իրավունք կունենա փոփոխել մինչև 2008 թվականի իրավական ակտերը

Երևանի քաղաքապետին իրավասություն է վերապահվելու փոփոխել, լրացնել, ուժը կորցրած ճանաչել մինչև 2008 թվականը մարզպետի կարգավիճակ ունեցած Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքային և շրջանային խորհուրդների կողմից ընդունված և իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Մինչև 2008 թվականը` Երևանում ամբողջական տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, ունեինք Երևանի քաղաքապետ պետական տարածքային մարմնի կարգավիճակով և ունեինք թաղային համայնքներ` որպես լիարժեք տեղական ինքնակառավարման մարմիններ և,բնականաբար, Երևանի քաղաքապետարանն ուներ որոշակի ծավալով ընդունված իրավական ակտեր, իսկ իրավահաջորդը` Երևանի քաղաքապետը տեղական ինքնակառավարման մարմին չի հանդիսանում: Այդ ակտերից որոշակի մասը ունեն իրավական ուժ: Դրանք գործող իրավական ակտեր են, կարգավորում են որոշակի հարաբերություններ` քաղաքացիների, տնտեսավարողների, սուբյեկտների: Շատ հաճախ այդ իրավական ակտերում անհրաժեշտ է լինում կատարել որոշակի ուղղումներ, փոփոխություններ` հիմնականում տեխնիկական բնույթի: Փոխվում են փողոցների անուններ, փոխվում են ամենատարբեր հողային հարաբերություններ, և իրավական ակտերը փակուղային վիճակում են հայտնվում, որովհետև դրանց մեջ փոփոխություններ կատարելը դառնում է անհնար, որովհետև ինստիտուտը, որն ընդունել է իրավական ակտը, չկա, իսկ այն ինստիտուտը, որն այսօր պատասխանատու է այդ իրավահարաբերությունների համար, մասնավորապես` հասցեների, հողերի, սխեմաների, հատակագծերի համար, այդ իրավասությունը չունի»,- ասաց Տերտերյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով լուծվում է այդ բոլոր խնդիրները: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը