Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:58 10-12-2024

Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադաստրի կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերում, «Սնանկության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում: Տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ կառավարությունը 2024 թ.ի փետրվարի 23ին ընդունել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243Ն որոշումը:

Ներկայում սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու և վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում N 243Ն որոշմամբ ստեղծված «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Դրա կիրառմամբ առավել դյուրին և արագ են դարձել սահմանափակումների կիրառման և վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես։ Վերջերս կադաստրի կոմիտեում անցկացված խորհրդակցության ժամանակ հանձնարարվել էր արդարադատության նախարարության հետ քննարկել դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը ևս էլեկտրոնային տարբերակով կոմիտե ներկայացնելու հնարավորության հարցը:

2024 թ.ի նոյեմբերի 8ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստ, որի քննարկման արդյունքների համաձայն, դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության առկայության դեպքում սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը կոմիտե պետք է ներկայացվեն այդ համակարգերի, իսկ փոխգործելիության բացակայության դեպքում՝ ավելի վաղ նշված էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը և դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից և ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին