Ներքին 1 տարի առաջ - 18:41 12-12-2024

Ակտերը ե՞րբ են ԴԱՀԿ-ից հանվելու․ կորոնավիրուսի ժամանակ տուգանված քաղաքացին՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` վաղ առավոտյան, ֆեյսբուքյան իր էջում «Գնդակահարության պատ» վերնագրով գրառում է կատարել և օգտատերերին կոչ արել մեկնաբանությունների բաժնում գրել իրեն ուղղված իրենց մեղադրանքները։

Oragir.News-ը ֆիքսել է, որ օգտատերերից մեկը՝ Իջևանի բնակիչ Դավիթ Ճուղուրյանը, Փաշինյանին հայտնել է, որ 4 տարի առաջ՝ կորոնավիրուսի ժամանակ, ոստիկանները իրեն տուգանել են դիմակը սխալ կրելու համար, ինչի հետևանքով ԴԱՀԿ-ն արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա։

«Կորոնավիրուսի ժամանակ ոստիկանության կողմից ակտավորված անձանց ակտերը ե՞րբ են ԴԱՀԿ-ից հանվելու։ Կորոնավիրուսը պրծել է, բայց այդ ակտերը մնում են։ Արդեն 4-րդ տարին է լրանում՝ իմ բանկային հաշիվները փակված են։ Կառավարության սխալ որոշումների հետևանքով Իջևանի ոստիկանության անձնակազմը ինձ վրա 2 ակտ է կազմել, որոնցից մեկը պատճառաբանեցին՝ դիմակը սխալ ես կրել։ Բայց այդպես էլ չհասկացա, թե ոնց եմ սխալ կրել․ բերանս, քիթս պետք է փակ լիներ, այդպես էլ կար։ Այդ նույն ժամանակ 3 բարձրաստիճան ուսադիրներով անձինք այդ նույն ոստիկանների մոտով անցնելիս առանց դիմակի էին, ասացի՝ բա ինչո՞ւ իրենց չես տուգանում, պատասխանեց՝ ո՞ւր ա, չեմ տեսնում։

Երկրորդ ակտն էլ, որ ինձ վրա գրել են, անձնական թշնամանքի հիման վրա են գրել։ Մի խոսքով՝ անարդարությունը պետք է վերանա այս երկրում»,- գրել է օգտատերը։

Oragir.News-ը կապ հաստատեց Դավիթ Ճուղուրյանի հետ, վերջինս հայտնեց, որ առաջին տուգանքը եղել է 2020 թվականի ապրիլին, երբ իրենց փողոցում ոստիկանները մոտեցել և տեղաշարժի թերթիկ են պահանջել, մյուսը դիմակը սխալ կրելու համար է եղել, ինչը արդեն իսկ գրել է Փաշինյանի գրառման մեկնաբանությունների բաժնում։

«Մեր տնից 200 մետր հեռավորության վրա էի գտնվում, ավտոմեքենայով մոտեցան 2 ոստիկան, նրանցից մեկը մեր ընտանիքի հետ խնդիրներ ունի։ Եկան, կողքս կանգնեցին ու միտումնավոր իմ վրա ակտ գրեցին։ Այդ ժամանակ տեղաշարժման թերթիկը պարտադիր էր, ես հեռախոսիս մեջ էի գրել, թե որտեղից որտեղ պետք է գնամ ու գամ, բայց հեռախոսիս զարյադկան նստել էր, անջատվել էր, ու չէի կարող այդ պահին ցույց տալ։

Դիմակի պահն էլ եղել է մի քանի ամիս անց՝ Իջևանի զբոսայգու տարածքում՝ շախմատի տան մոտ։ Ասացին՝ կապ չունի, որ քիթդ ու բերանդ փակ է, պետք է մինչև աչքերիդ տակ փակ լինի, ու տուգանեցին։ Առաջին տուգանքը եղել է 100․000 դրամ, 2-րդը 10-20 հազար դրամ, բայց ՀՀԿ-ականների ակցիաների շնորհիվ այդ 100․000 տուգանքը Կառավարությունը սարքեց 10․000 դրամ։ Բայց ես հատուկ չեմ վճարել, որովհետև խախտում չեմ արել, ինձ միտումնավոր են տուգանել»,- ասաց 36-ամյա տղամարդը։

4 տարուց ավելի Դավիթը չի կարողանում բանկային որևէ գործարք կատարել, ստիպված մոր բանկային քարտով է դրանք իրականացնում։ Ասում է՝ վարչապետը ճիշտ էր ասում, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց գործանականում ինքը դեռ հակառակն է տեսնում։

«Մարդ կա՝ մեքենա է քշում, բայց իր պայմաններն այնքան սուղ է, որ 10-20 հազար դրամ ակտավորելը իր համար ոնց որ մեծ աղետ լինի։ Ես Նիկոլ Փաշինյնանին գրել եմ ակնկալիքով, որ այդ տուգանքները հեչ արվի, չի կարելի, այս երկիրը տուգանքի ու հարամության տեղ չի՛, այս երկրի բնակիչը հարամությունների համար չի նախատեսված»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան