Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:32 10-11-2021

Հոգեբանները պարզել են, թե տղամարդկանց մեջ ինչն է ամենից շատ գրավում կանանց

Տղամարդկանց մեջ կանանց գրավում է առաջին հերթին ոչ թե խելքը, այլ հումորի զգացումը, պարզել են գերմանացի հոգեբանները՝ Գյոթինգենի համալսարանի փորձագետների գլխավորությամբ։ Այս մասին նրանք խոսել են Evolution and Human Behavior ամսագրում հրապարակված հոդվածում:

Տղամարդու խելքը համարվում է կանանց համար ամենագրավիչ հատկություններից մեկը. համենայնդեպս նրանք իրենք են հայտնում, որ խելացի տղամարդկանց ավելի գրավիչ են համարում: Այնուամենայնիվ, նախապատվության մասին հայտարարությունները կարող են տարբերվել այն ամենից, ինչ մարդիկ իրականում փնտրում են զուգընկերոջ մեջ: Գիտնականները որոշել են պարզել, թե իրականում ինչ հատկանիշներ են գրավում կանանց։

Հետազոտության առաջին մասում 179 կանանց խնդրել են գնահատել, թե կարճատև կամ երկարաժամկետ հարաբերությունների տեսանկյունից որքանով են իրենց գրավում երեք տղամարդիկ, որոնց տեսանյութերը հետազոտողները տրամադրել են: Տեսանյութում տղամարդիկ կարդում են թերթերի վերնագրեր, զբաղվում մնջախաղով և փորձում ծիծաղեցնել դիմացինին։ Հետազոտության մասնակիցները գնահատել են տղամարդկանց ֆիզիկական գրավչությունը, նրանց ինտելեկտը և թե որքան զվարճալի են նրանք թվում:

Հետազոտության երկրորդ մասում 397 կին մասնակցել է արագ ժամադրության 2-3 պոտենցիալ զուգընկերների հետ, այնուհետև գնահատել է նրանց գրավչությունը, խելքը, հումորի զգացումը և որոշ այլ հատկություններ: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ փորձերի ժամանակ տղամարդիկ ինտելեկտի մակարդակը որոշող թեստ են անցել:

Երկու փորձերն էլ ցույց են տվել, որ կանայք բավականին ճշգրիտ են որոշել տղամարդկանց ինտելեկտուալ մակարդակը։ Այնուամենայնիվ, այն որոշիչ գործոն չի դարձել ընտրության հարցում. կանայք ավելի ցանկալի էին համարում ֆիզիկապես գրավիչ և կենսուրախ տղամարդկանց։ Միևնույն ժամանակ, կենսուրախ տղամարդիկ կանանց թվում էին ավելի խելացի, իսկ խելացիները ուրախ չէին թվում։

Ինքնին խելքը մեծ տպավորություն չի թողնում կանանց վրա, եզրակացնում են հետազոտողները։ Դա կարելի է համարել կարևոր հատկություն, սակայն պոտենցիալ զուգընկերոջ ուշադրությունը գրավելու համար ձեզ առաջին հերթին պետք է գեղեցիկ տեսք և հումորի զգացում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ