Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 22:53 08-11-2021

Մոնակոյի արքայադուստր Շառլինը վերադարձել է ամուսնու և երեխաների մոտ

Մոնակոյի արքայադուստր Շառլինը վեց ամիս Հարավային Աֆրիկայում մնալուց հետո վերադարձել է հայրենիք: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Արքայական ընտանիքի ներկայացուցիչը նոյեմբերի 8-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Ավելի ուշ նա դղյակի անձնակազմի և շան ուղեկցությամբ ուղղաթիռով գնացել է Մոնակո։

«Արքայադուստրը գերազանց տրամադրություն ունի և անհամբեր սպասում է տուն վերադառնալուն, մինչդեռ Շառլինի հայրը՝ Մայք Ուիթստոկը, ավելի քան ուրախ էր, որ նա վերադառնում է Մոնակո։ Փառք Աստծո, որ նա տանն է», - լրատվամիջոցներին ասել է թագավորական տան ներկայացուցիչը:

Ավելի վաղ արքայադստեր ամուսինը՝ արքայազն Ալբերտը, պնդում էր, որ 43-ամյա Շարլինը Մոնակո կժամանի «Մոնակոյի Ազգային տոնից շատ առաջ, որը նշվում է նոյեմբերի 19-ին։

Ծնունդով Զիմբաբվեից Մոնակոյի արքայադուստրը վեց ամիս անցկացրել է Հարավային Աֆրիկայում՝ քթի խոռոչի վարակիչ հիվանդության հետ կապված հիվանդության պատճառով: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել երկրում, վերջինն արվել է հոկտեմբերի 8-ին։

Արքայադստեր նման երկարատև բացակայության պատճառով մամուլում սկսել էին լուրեր հայտնվել ամուսնու դավաճանության հետ կապված սկանդալի մասին, բայց երկու ամուսիններն էլ հերքել էին դա:

2021 թվականի օգոստոսին արքայազն Ալբերտը իր երեխաների՝ Ժակի և Գաբրիելայի հետ այցելել է իր կնոջը Հարավային Աֆրիկայում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ