Ներքին
Տեսանյութ
10 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
17 րոպե առաջ
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բերգհոֆերի գիտահետազոտական ինստիտուտը պարզել է, որ մարդիկ, ովքեր գենետիկորեն նախահակված են թթվային ռեֆլյուքսի զարգացմանը, կարող են ավելի հակված լինել կորոնավիրուսի ծանր ձևին: Այս մասին հայտնում է Human Molecular Genetics պարբերականը։
Խոսքը օրգանիզմի հետ կապված խնդրի մասին է, որը հանգեցնում է այրոցի:
«Մենք պարզել ենք, որ գեները, որոնք հրահրում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ), 15%-ով կապված են COVID-19-ի դեպքում հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ռիսկի մեծացման հետ»,- բացատրել է աշխատանքի համահեղինակ Ջու-Շենգ Օնգան:
Գիտնականների խոսքով՝ ԳԷՌՀ-ը և կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքը ունեն ռիսկի ընդհանուր գործոններ։ Դրանք առնչվում են գիրությանը, հիպերտոնիային, սրտանոթային հիվանդությանը, ինչպես նաև շաքարախտին:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ԳԷՌՀ-ն ուղղակի դեր է խաղում կորոնավիրուսի ժամանակ հոսպիտալացման ռիսկի բարձրացման գործում»,- ասել է Օնգան: