Խոսք 5 տարի առաջ - 18:09 28-09-2021

«Ես արժանապատվությունիցս ցածր եմ համարում Սիսակ Գաբրիելյանին պատասխանել, նա պարզապես չի էլ հասկանում` ինչի մասին է խոսում». Արծվիկ Մինասյան

Իշխանությունները ձեզ քննադատում են, որ այսպես ասած՝ ձրի աշխատավարձ եք ստանում, գալիս եք, մի պատճառ գտնում ու բոյկոտում եք նիստը, իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նույնիսկ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ձեզ կարող են զրկել աշխատավարձից: Այս առնչությամբ այսօր պարզաբանում խնդրեցինք «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից: Հիշեցնենք, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր համայնքների խոշորացման հարցը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ապօրինություններին, ուստի բոյկոտեցին նիստը: Իշխանական պատգամավորները Արծվիկ Մինասյանին հիշեցրին, որ ՀՅԴ-ական Լոքյանը, երբ նախարար էր, հենց համայնքների խոշորացման ջատագովներից էր, այդ ինչպե՞ս այս գործընթացը հիմա դարձավ ապօրինի: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես նույնիսկ արժանապատվությունիցս ցածր եմ համարում Սիսակ Գաբրիելյանին պատասխանել, որովհետեւ դա ոչ միայն նրա կողմից էթիկայի նորմերից դուրս արտահայտություն է, նա պարզապես չի էլ հասկանում, չի գիտակցում, թե ինչի մասին է խոսում: Երկրորդը՝ իրենք, որ սովորել են պարգեւավճարների, այնպիսի կյանքի, որտեղ իրենց բարեկեցությունն է, մնացածը մեղավոր են, եթե հանկարծ խոսում են՝ ախր դուք մեծամասնություն եք, իշխանություն եք, ունեք պատասխանատվություն, սա իրենց համար մահացու վիրավորանք է: Բայց շատ ավելի վատ բան կա՝ այդ մարդիկ այսպես էլ չեն հասկացել՝ ինչ բան է քաղաքականությունը, ինչ բան է օրենսդիր մարմինը եւ ինչ են քաղաքական ուժի կողմից կոնկրետ հայտարարությունները: Մենք հայտարարեցինք, որ ապօրինի գործընթաց է, փաստերով ենք հիմնավորում»: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք խոշորացմանը դեմ չեն, դեմ են այս մեթոդով խոշորացմանը. «Սիսակ Գաբրիելյանը եւ մնացյալները չեն էլ հասկանում երեւի, թե մենք ինչ ենք ասել՝ Հայաստանի թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում