Արտաքին 5 տարի առաջ - 14:32 10-08-2021

Ուկրաիներենի իմացության վերաբերյալ վկայագիրը կարելի է գնել 200 դոլարով. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաիներենի վերաբերյալ գիտելիքների վկայագրերը գնվում և վաճառվում են: Այս մասին նա գրել է իր Facebook-ում:

Քաղաքական գործիչը նշել է, որ նման փաստաթղթերի պահանջը «ևս մեկ կերակրատաշտ է» ուկրաինացի պաշտոնյաների համար:

Նրա խոսքով, վկայագրերի արժեքը տատանվում է 200-2000 դոլարի սահմաններում:

«Յուրաքանչյուր առաջին պետական ​​մարմնում դուք կարող եք արագացնել գործընթացը փոքր պարգևավճարի դիմաց: Գները 200 դոլարից բարձրանում են մինչև 2000 դոլար՝ կախված հարցի լուծման հրատապությունից և պաշտոնյաների ախորժակից»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նաև կարծիք է հայտնել, որ վկայագիրն ընդհանրապես անհրաժեշտ չէ, քանի որ պետական ​​լեզվի գնահատականը առկա է յուրաքանչյուր ուկրաինացու դպրոցական վկայականում:

«Ասացեք, խնդրեմ, լեզվի իմացությունը ստուգող հանձնաժողովի ի՞նչ կարիք կա, եթե երկիրն ունի կրթական համակարգ, որը տալիս է դիպլոմներ՝ լեզվի իմացության հաստատումով: Թե՞ սրանով պետությունն ընդունում է, որ ամբողջ կրթական համակարգը չի աշխատում, և բոլոր դիպլոմներն անիրական են»,- զայրացել է Սաակաշվիլին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա