Ներքին 4 տարի առաջ - 16:08 20-06-2022

Ձայնագրությունը կատարվել է առանց Ջհանգիրյանի իմացության. ԲԴԽ-ի արձագանքը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսին հրապարակեց սկանդալային ձայնագրություն` ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցից։ Զրույցը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարի 20-ին։

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանը Վարդազարյանին ստիպում է հրաժարական տալ, ապա ասում, որ իր «վզին դրել են», որ Վարդազարյանը պետք է հեռանա։

Սկանդալային ձայնագրությունը հրապարակելուց անցել է մի քանի ժամ։ Մենք Վարդազարյանից հետաքրքրվեցինք` այս ընթացքում Ջհանգիրյանը, ԲԴԽ-ից կամ այլ պաշտոնատար անձ իր հետ փորձե՞լ է կապ հաստատել, ասաց` ոչ ոք իր հետ կապ չի հաստատել։ ԲԴԽ-ից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է Ջհանգիրյանի արձագանքն այդ ձայնագրությանը, պատասխանեցին. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը