Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:18 11-12-2024

ՌԴ-ում միգրանտ երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության չեն ընդունի դպրոց

ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք ռուսերեն չգիտեն: Փաստաթղթին կողմ է քվեարկել 409 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահ չի եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնությունը Պետդումա են ներկայացրել բոլոր հինգ խմբակցությունների մի խումբ պատգամավորներ՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և փոխխոսնակ Իրինա Յարովայի գլխավորությամբ. վերջինս ղեկավարում է Պետդումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովը։

Ընդունված օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կընդունվեն հիմնական հանրակրթական դպրոցներ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ, դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ:

Թեստավորումը կիրականացվի անվճար։

«Այն անձանց, որոնք չեն անցել նախնական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական կրթական ծրագրերի ուսումնասիրման համար բավարար չափով ռուսաց լեզվի իմացության թեստավորում, չի թույլատրվի յուրացնել այդ կրթական ծրագրերը»,- ասված է տեքստում:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր