Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 21:36 23-11-2025

Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։ Բացը նամակը՝ ստորև․

«Մենք՝ Հայաստանի ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մի շարք մանկավարժներ, բաց նամակ ենք հղում` բարձրաձայնելու մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին և կազմակերպմանը։

ԲՈՂՈՔ–ԴԻՄՈՒՄ

Ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ սույն դիմումով հայտնում եմ, որ մասնակցել եմ ռուսաց լեզվի կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։

Մասնավորապես՝

1. Տեսական բաժնի կառուցվածքի խախտում. ուղեցույցում նշված էր, որ թեստը պետք է ներառի տասը տեսական հարցեր։ Փաստացի այդ բաժինը լիովին բացակայել է, և դրա փոխարեն ավելացվել են շարահյուսական առաջադրանքներ, ինչը չի համընկնում ուղեցույցի պահանջներին։

Հարցերի ընդհանուր քանակի անհամապատասխանություն.
թեստը հայտարարված էր որպես 40 հարցից բաղկացած քննություն, սակայն իրականում ներկայացված էր միայն 38 հարց։ Այս տարբերությունը խախտում է թեստի ամբողջականությունն ու կառուցվածքային ամբողջականությունը։ Չկար տարբերակների դիմաց համարակալման համակարգ, ինչն առաջացնում է դժվարություններ ատեստավորման գործընթացում։

Պատասխանների ձևաչափի սխալ ներկայացում (9 տարբերակներից 3 ճիշտ)
Թեստում առաջարկվում էին 9 պատասխանների տարբերակներ, սակայն չէր նշված, որ դրանցից միայն երեքն են ճիշտ։ Հրահանգի բացակայության պատճառով մասնակիցները ստիպված են եղել գուշակել ձևաչափը՝ ենթադրելով, որ ճիշտ պատասխանների թիվը երեքն է։ Ավելին՝ այս ձևաչափը նախատեսված էր այն տեսական հարցերի համար, որոնք չէին ներառվել թեստում, ինչի հետևանքով առաջացել է մեթոդական հակասություն։

Բովանդակության անհամաչափ բաշխումն ըստ բաժինների

Թեստում առկա էր ակնհայտ անհամաչափություն.
-Շարահյուսության բաժինը ներկայացված էր չափազանց մեծ ծավալով։
-Իսկ այնպիսի կարևոր բաժինները, ինչպիսիք են` բառապաշարը, ուղղագրությունը, բառագիտությունը, ձևաբանությունը, ընդգրկված էին ընդամենը մեկական հարցով։ Այս բաշխումը չի համապատասխանում հայտարարված չափորոշիչներին և չի ապահովում գիտելիքների հավասարաչափ ստուգում։
Այս տարի ատեստացիան զգալիորեն դժվարացվել է, ինչը բացասական ազդեցություն է թողել ատեստավորվողների արդյունքների վրա։ Հայաստնի Հանրապետությունում այն արդեն դասակարգվում է օտար լեզուների շարքում, սակայն քննության ընթացքում նկատվեց թեստի մակարդակի բարդացում։

Պահանջ՝ ճիշտ նշված բոլոր տարբերակների համար միավորներ նախատեսելու մասին:

Քանի որ սխալ հրահանգը և թեստի կառուցվածքային թերացումները եղել են կազմակերպիչ մարմնի անփութության հետևանք, խնդրում եմ վերանայել գնահատականները և միավոր տալ բոլոր այն պատասխաններին, որոնք ճիշտ են նշված մասնակիցների կողմից, անկախ նրանից՝ քանի ընտրություն է արվել։ Թեստի ներկա կառուցվածքը և սխալ հրահանգները չպետք է բացասաբար ազդեն մասնակիցների արդյունքների վրա։

Հաշվի առնելով վերը նշված բոլոր անհամապատասխանությունները՝ խնդրում ենք.

1. Տալ պաշտոնական պարզաբանումներ՝ խնդիրների վերաբերյալ։
2. Վերանայել գնահատման համակարգը և ապահովել արդար գնահատում, ներառյալ` ճիշտ նշված բոլոր պատասխանների հաշվարկը։
3. Վերանայել թեստի կառուցվածքը և այն համապատասխանեցնել հրապարակված ուղեցույցին։
4. Ավելացնել բոլոր մասնակիցների 9 տարբերակով հարցի պատասխանների միավորները, ավելացնել` ըստ նշված քանակի։

Օտար լեզուների միջին արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաց լեզվի ատեստացիայի միջին գնահատականներն ընկած են, ինչը վկայում է ոչ միայն դժվարացման, այլ նաև` թեստի և ուղեցույցի անհամապատասխանության մասին։ Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով։

Շնորհակալություն ուշադրության համար։
Սպասում եմ Ձեր արձագանքին՝ սահմանված կարգով։

Հարգանքներով, ռուսաց լեզվի ուսուցիչներ՝ ․․․․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին