Ներքին 5 տարի առաջ - 10:33 10-07-2021

ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները

Սահմանադրական դատարանում երեկ սկսվել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների քննությունը:

Դրանք, Սահմանադրական դատարանի որոշմամբ, միավորվել ու քննվում են մեկ նիստում:

Երեկ բարձր դատարանի անդամները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ քննարկելու հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրելու՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի առաջարկը:

Նա պնդել է, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը նշանակվել հունիսի 20-ը:

Սահմանադրական դատարանի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մասնակցում են հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ դիմած 4 քաղաքական ուժի դիմումով որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի