Ներքին Հարցում 1 ժամ առաջ - 12:00 03-11-2026

Առաջվա Սահմանադրությունը ո՞վ էր կարդացել, որ նորը իմանան. հարցում

Նոր սահմանադրության մշակման և դրա բովանդակության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Մինչդեռ նոր սահմանադրության տեքստը դեռևս չի հրապարակվել, ինչն էլ տարբեր հարցերի և կասկածների տեղիք է տալիս։ Ամիսներ առաջ նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե մարտ ամսին պատրաստ կլինի տեքստը։ Իսկ նոյեմբերի 2-ին խորհրդարանում, պետական բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց, որ Սահմանդրության տեքստը կհրապարակվի այս ամիս։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ինչո՞ւ մինչ օրս չի հրապարակվել նոր սահմանադրության տեքստը։

Հարցվածներից մեկն ասաց, որ նոր սահմանադրության տեքստի հրապարակումն իշխանություններին ձեռնտու չէ, այդ պատճառով էլ այն մինչ օրս չի հրապարակվել։ Նա կարծիք հայտնեց, որ տեքստում կան կետեր, որոնք չպետք է լինեին, այդ թվում՝ Արցախից և Արարատից հրաժարվելու վերաբերյալ դրույթները։ «Սակայն մարդիկ պարտավոր են իմանալ»,– ընդգծեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ միաբանությունն է պակասում, և իշխանություններն իրենք էլ վստահ չեն իրենց գրած սահմանադրության վրա։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ դա ժամանակի հարց է, և տեքստը կհրապարակվի։ Նրա խոսքով՝ երբ էլ այն հրապարակվի, մեզ օգուտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան