Հ1-ը սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ է հեռարձակել՝ վիրավորելով հայ ընտանիքների ցավը․ Չալաբյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը բողոքի ակցիայի ժամանակ քննադատել է Հանրային հեռուստաընկերությանը՝ սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ հեռարձակելու համար։
Նրա խոսքով՝ այդ օրը Հ1-ը պատշաճ ուշադրություն չի դարձրել օրվա խորհրդին և չի լուսաբանել «Եռաբլուրում» տեղի ունեցող իրադարձությունները։
Չալաբյանի գնահատմամբ՝ երեկոյան ժամանցային համերգ հեռարձակելը վիրավորանք է եղել զոհվածների և տուն կորցրածների ընտանիքների ցավի նկատմամբ։