Արտաքին
Լավրովը հինգշաբթի կմեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՓՎՄԽ գագաթնաժողովին
14:55 14-10-2026
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կմասնակցի Բաքվում կայանալիք՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին։
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը
13:23 14-10-2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան–Դեմիրճյան դպրոցի (AGBU Manoogian-Demirdjian School) սաներին։
Թրամփի նոր մամուլի քարտուղարը հայտնվել է ծաղրի կենտրոնում․ «Հետհաշվարկը սկսված է»
12:42 14-10-2026
Ընդամենը 14 րոպե տևած ճեպազրույցի ընթացքում մամուլի քարտուղարը պատասխանել է երեք լրատվամիջոցի հարցերի, ապա ավարտել հանդիպումը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է․ ախտորոշվել է թոքի քաղցկեղ
12:35 14-10-2026
Վատիկանի հաղորդմամբ՝ վիրահատությունը տևել է շուրջ 90 րոպե։
Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել
12:06 14-10-2026
Բողոքի ակցիայի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
11:21 14-10-2026
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թրամփը պնդել է, որ Բայդենի հայտարարությունները նպաստել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուն
10:00 14-10-2026
Թրամփն ավելի վաղ՝ 2017-2021 թվականներին, ղեկավարել է ԱՄՆ վարչակազմը։
Մերցը բարձր է գնահատել 12-ժամյա աշխատանքային օրվա առավելությունները
08:45 14-10-2026
Գերմանիայի կառավարության ղեկավարը մատնանշել է շաբաթական մի քանի օր օրական 12 ժամ աշխատելու առավելությունները, եթե մյուս օրերը մնան ազատ։
Իլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը
23:58 13-10-2026
Իլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը։ Նրա կարողությունը կրճատվել է 28,6 միլիարդ դոլարով՝ SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով, հաղորդում է Forbes-ը:
ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ․ Մարթա Կոս
23:45 13-10-2026
ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Թրամփ
23:24 13-10-2026
Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ։ Մենք օգնում ենք նրանց, հայտարարել է Թրամփը։
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:57 13-10-2026
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու հնարավորությունը։
Թրամփի նոր մամուլի քարտուղարի առաջին ճեպազրույցը տևել է 14 րոպե
22:49 13-10-2026
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցերի։
Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ. Բելգիայի փոխվարչապետ
22:25 13-10-2026
Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն կոչ է արել ամրապնդել արդյունաբերական և ներդրումային համագործակցությունը Թուրքիայի հետ։
Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է
22:16 13-10-2026
Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է, նրա թոքից հեռացվել է հանգույցը:
Թուրք-ղազախական նոր համաձայնագիր է կնքվել
21:37 13-10-2026
Միջին միջանցքով և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Ղազախստանից Թուրքիա հացահատիկ փոխադրելու նոր համաձայնագիր է կնքվել։
Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը. իսրայելցի գեներալ
20:23 13-10-2026
Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։
Սիբիգան պատմել է Միրզոյանի հետ հանդիպման մասին․ նա հայ գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա
20:10 13-10-2026
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա։
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների աղյուսակը
19:22 13-10-2026
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թ. աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների վարկանիշային նոր աղյուսակը։
Եթե քրդական հարցը լուծվի, Էրդողանն արժանի է Նոբելյան մրցանակի. Բարզանի
18:46 13-10-2026
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ եթե Թուրքիայում լուծվի քրդական հարցը, ապա Թուրքիայի նախագահն արժանի կլինի Նոբելյան խաղաղության մրցանակի:
Հռոմի պապ Լևոն XIV-ը հոսպիտալացվել է. նա կվիրահատվի
18:12 13-10-2026
Rai Radio-1-ի տվյալներով՝ վիրահատությունը կլինի նվազագույն ինվազիվ և կարող է իրականացվել արդեն այսօր։
Թրամփը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմը շատ շուտով կավարտվի
13:56 13-10-2026
Թրամփը հայտարարել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև արդյունավետ խորհրդակցությունների մասին։
Թրամփը կարծում է, որ Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն՝ պատերազմին վերջ տալու համար
11:04 13-10-2026
«Ես միայն գիտեմ, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ տալու համար», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի հարցի կարգավորման հեռանկարների մասին հարցին։
Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու. Թրամփ
10:56 13-10-2026
Եթե նույնիսկ օգնում են, ապա շատ ցածր մակարդակով, բայց ես չեմ հավատում, որ նրանք ընդհանրապես օգնում են: