Արտաքին 53 րոպե առաջ - 10:00 14-10-2026

Թրամփը պնդել է, որ Բայդենի հայտարարությունները նպաստել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուն

ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի հասցեին արված հայտարարությունները Ուկրաինայում հակամարտության պատճառներից էին։

«Այս պատերազմը չպետք է տեղի ունենար։ Եթե ես նախագահ լինեի՝ եթե այդ ընտրություններում կեղծիքներ չլինեին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը տեղի չէր ունենա», – ասել է ԱՄՆ նախագահը Gray Media-ին տված հարցազրույցում։

Թրամփն ավելի վաղ՝ 2017-2021 թվականներին, ղեկավարել է ԱՄՆ վարչակազմը։

Նա պարտվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում՝ զիջելով դեմոկրատ Ջո Բայդենին։

Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում՝ երկրորդ անգամ դառնալով ԱՄՆ նախագահ։