Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 20:10 13-10-2026

Սիբիգան պատմել է Միրզոյանի հետ հանդիպման մասին․ նա հայ գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Դրա մասին ուկրաինացի նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։

«Ես արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք մեր քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև առևտրային և գործարար հարաբերությունների ընդլայնման գործնական ուղիները»,- գրել է Սիբիգան։

Ըստ նրա՝ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման համար ամուր հիմք ունեն։

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»