Արտաքին 1 տարի առաջ - 23:35 20-01-2025

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպումից, որը նախատեսված է հունվարի 21-ին Մոսկվայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

«Ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։ Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի համագործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ընդգծվում է հաղորդագրության տեքստում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին