Ուղիղ եթեր
Արտաքին 57 րոպե առաջ - 10:56 13-10-2026

Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու. Թրամփ

Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես տեսնում եմ արմատական ձախ հիմարների և խելագարների այնքան շատ մեկնաբանություններ, թե Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են «հրաշալի» Իրանի Իսլամական Հանրապետությանը: Եթե նույնիսկ օգնում են, ապա շատ ցածր մակարդակով, բայց ես չեմ հավատում, որ նրանք ընդհանրապես օգնում են: Նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու, և մենք կիմանայինք դրա մասին, ընդ որում՝ կիմանայինք շատ արագ»,- գրել է Թրամփը:

Ամենից շատ դիտված