Արտաքին 8 ամիս առաջ - 16:03 07-12-2025

Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ հակահրթիռային վարժանքներ են անցկացրել

Չինաստանը և Ռուսաստանը դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի տարածքում համատեղ հակահրթիռային զորավարժությունների երրորդ փուլն են անցկացրել: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Այս մասին հայտնել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն ուղղված չեն եղել որևէ երրորդ կողմի դեմ և չեն իրականացվել միջազգային որևէ ընթացիկ իրավիճակի պատճառով:

Անցած ամիս երկու երկրները հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ են անցկացրել, իսկ օգոստոսին Ճապոնական ծովում՝ հրետանային ու հակասուզանավային վարժանքներ: