Արտաքին 13 րոպե առաջ - 19:43 21-11-2026

2025-ին Գերմանիայում հարկադիր վտարումների թիվը գերազանցել է 27 հազարը

Գերմանիայում 2025 թվականին դատական կարգադրիչներն ավելի քան 27,4 հազար անգամ հարկադիր վտարել են բնակիչներին, հիմնականում՝ բնակելի տարածքներից։ Միաժամանակ, դատարանները վտարման շուրջ 41,2 հազար կարգադրություն են տվել՝ 6 հազարով ավելի, քան մեկ տարի առաջ, հայտնել է Rheinische Post թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալներին։

Երկրում օրական միջինը շուրջ 75 հարկադիր վտարում է տեղի ունեցել։ Միաժամանակ, կառավարությունը տվյալներ չունի այն մասին, թե կոնկրետ որ տնային տնտեսություններն են տուժել այս գործելակերպից, և քանի մարդ է դրա հետևանքով զրկվել կացարանից։

Այս վիճակագրության ֆոնին Ձախ կուսակցության՝ սոցիալական բնակարանային ապահովման հարցերով ներկայացուցիչ Սառա Միրովը կոչ է արել օրենսդրորեն արգելել վտարումները ձմռան ամիսներին։

Նրա կարծիքով՝ նման միջոցը կօգներ կանխել այն իրավիճակները, երբ մարդիկ տարվա ցուրտ եղանակին հայտնվում են փողոցում։

Միրովն ընդգծել է, որ բնակարանի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է և պետք է զուգորդվի հարկադիր վտարումից պաշտպանությամբ։

2025 թվականին նման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Գերմանիայի ամենաբնակեցված երկրամասում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում, որտեղ դրանց թիվը գերազանցել է 6 հազարը։ Բավարիայում տեղի է ունեցել ավելի քան 3,4 հազար վտարում, իսկ Բեռլինում՝ գրեթե 2,3 հազար։

Ամենից շատ դիտված

07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր